23/05/2024

Երբ կլինեն դպրոցների ավարտական քննությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`

«Մայրենի» (գրավոր, թեստ) – 07.06.2024 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2024 թ.

Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում

Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) – 04.06.2024 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 10.06.2024 թ.

Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – 17.06.2024 թ.

Տավուշի մարզի ուսումնական հաստատություններում՝ «Հայոց պատմություն» և «Գրականություն» /մեկ միասնական էսսե/-20.06.2024 թ.

«Հայոց պատմություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում

«Գրականություն» (բանավոր) – քննաշրջանի ընթացքում

Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – քննաշրջանի ընթացքում

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում

«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) – 06.06.2024 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր) – 12.06.2024 թ.

«Հայոց պատմություն» (գրավոր) – 19.06.2024 թ.

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում:

«Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- քննաշրջանի ընթացքում