Բագրատ սրբազանի եւ ԱԺ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունների խորհրդակցությունը նախօրեին մի քանի րոպե է տեւել։
«Հրապարակ» թերթը գրել է․ Հիշեցնենք․ մայիսի 9-ի հանրահավաքին, երբ սրբազանի դրած վերջնաժամկետից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը հրաժարական չի տալիս, սրբազանը հայտարարեց, որ անցնում են հաջորդ քայլին` ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, ուստի գնում են խորհրդակցելու Yerevan Place հյուրանոցում:
Ընդդիմադիր պատգամավորները նրան ասել են, որ պատրաստ են դրան, եւ բացատրել են օրենսդրական կարգը՝ 36 ստորագրությամբ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ պետք է առաջարկվի, որտեղ նշվի նոր վարչապետի թեկնածուի անունը: Սրբազանը լակոնիկ արձագանքել է․ «Եղավ», բայց չի ակնարկել՝ կա՞ նման թեկնածու, թե ոչ, եւ ովքեր պետք է որոշեն թեկնածուին։ Իմպիչմենտի մասին սրբազանի հայտարարությունը, ի դեպ, անակնկալի է բերել ընդդիմադիրներին, որոնց հետ, ինչպես ավելի վաղ գրել ենք, նա չի քննարկում անելիքները։
Ի դեպ, միայն նախագիծն ԱԺ մտցնելու համար անհրաժեշտ է 36 ստորագրություն, սակայն 2 խմբակցություններն ունեն ընդամենը 35 ձայն, ինչը նշանակում է, որ այս փուլում պետք է համոզեն Իշխան Զաքարյանին` միանալ իրենց, իսկ բուն քվեարկության ժամանակ արդեն 54 քվե է հարկավոր, այսինքն` եւս 19 ձայն:
Բաց մի թողեք
Սիսեռով հեղաշրջում՝ համարել են ահաբեկչության նախապատրաստություն
Նույն հաջողությամբ նա կարող էր, ասենք, սիրել ձի վարել, ու վաղն իրեն բռնեին ասեին՝ այդ ձիով պատրաստվում էիր մարդկանց տրորել
Եվ այսպես. մի քայլ էլ արեցինք դեպի պետության ոչնչացում