Այսօր՝ մայիսի 12-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա փողոցում թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում դի կա:
Ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի սրահում հայտնաբերել են Երևանի բնակիչ 62-ամյա Կամո Ա.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Բաց մի թողեք
Հայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մարմինը՝ կախված վիճակում
Խոշոր հրդեհ՝ Եղվարդում և Երևանում․ կրակը տեսանելի է մի քանի կիլոմետրից
Երեխան մոլորվել է, փորձելով գտնել հարազատներին՝ քայլել դեպի Լանջազատ. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել