29/05/2024

Սահմանազատման գործընթացում Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է եւ քրեորեն պատժելի. Վահագն Մելիքյան

Խաղաղության համապարփակ, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սահմանագծում և սահմանազատում անցկացնելն աննախադեպ երևույթ է դիվանագիտական պրակտիկայում։

Այս մասին այսօր` մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հայտարարեց արտակարգ և լիազոր դեսպան, Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանը:

«Մեզ սպառնում են պատերազմով, ասելով, որ այն անօրինական քայլերը, որ իրենք անում են, այլընտրանքը պատերաազմն է, ես այստեղ եմ հայտարարելու, որ մեր այլընտրանքը կարողությունն է»,- հայտարարեց նա:

Մելիքյանը ընթերցեց Դիվանագիտական խորհրդի կազմած փաստաթղթից մի հատված, որում ասվում է. «ՀՀ Ինքնիշխան տարածքում` Տավուշի մարզում սկսված գործընթացը առանց վերապահումների պետք է որակել որպես սահմանազատման եւ սահմանգծման անօրինական գործընթաց` ուժի սպառնալիքի ներքո կամ կապիտուլիացիայի շարունակություն` թվացյալ խաղաղության պայմաններում: Դրա լավագույն ապացույցը Ալիեւի ձեւակերպումն է, որ առանց մեկ կրակոցի իրենց թելադրած պայմաններով ադրբեջաբնական կողմը ստանում է տարածքներ: Միեւնույն ժամանակ անվտանգության որեւէ երաշխիք չկա նոր պատերազմը կանխելու եւ հերթական ռազմական ագրեսիայի վտանգը շարունակվում է կախված մնալ մեր ժողովրդր գլխին: Այլեւս հստակ է,որ չկան իրական բանակցություններ եւ գործընթացը տեղի է ունենում Հայաստանի կողմից միակողմանի զիջումների ճանապարհով: Ավելին` երկու երկրների միջեւ խաղաղության համապարփակ պայմանագրի, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում սահմանագծում և սահմանազատում անցկացնելն աննախադեպ երևույթ է դիվանագիտական պրակտիկայում, ինչն ուղղակիրոն կասկածի տակ է դնում դրա օրինականությունը: Նման մոտեցում անընդունելի է, հակաիրավական եւ հակասահմանադրական»:

Մելիքյանը ասաց, որ բանակցող կողմերի համար իրավական հիմք է ծառայում կողմերի համատեդղ ընդունված մեթոդաբանությունը` հիմնվելով իրավական եւ վավերական ուժ ունեցող ԽՍՀՄ ներպետական ակտերի վրա:

«Հետեւաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը որեւէ կերպ չի կարող նման հիմք հանդիսանալ, քանի որ չի պարունակում սահմանային որևէ նկարագիր, հռչակագրին կցված չեն որևէ տեսակի քարտեզներ, այնտեղ կա ընդամնեը մեկ շեշտադրում` միմյանց նկատմամբ տարաածքային պահանջներ չունենալու հարցը: Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջեւ սահմանների որոշման հարցի վերաբերյալ տեղի է ունեցել ընդամենը երկու օրինական գործընթաց: Առաջինը 1928-29 թթ 2 հանրապետությունների գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է, 2-րդը 1984-87 թթ հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրված որոշումները, մյուս բոլոր փաստաթղթերը չունեն իրավական հիմք, իսկ ներքին օպերացիոն օգտագործման համար ստեղծված ԽՍՀՄ ԳՇ կողմից ստեղզծված քարտեզները առավել եւս: Սահմանազատման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է եւ քրեորեն պատժելի»,-ասաց նա:

Դիվանագետը ընդգծեց, որ Տավուշում իրականացվող սահմանզատման եւ սահմանագծման գործընթացում կոպտորեն խախտվում են նաեւ ԵԱՀԿ կողմից ընդունված սահմանագծման սկզբունքները, որոնցով առաջնային կարեւորություն է տրվում բնակչության կենսաապահովմանը, տրանսպորտային եւ այլ կարեւորագույ ենթակառուցվածքների անընդհատելիությանը, այլեւս որեւէ կասկած չի հարուցում, որ միակողմանի զիջումների նման քաղաքականությունը տարածվելու է հայ-ադրբեջանական ողջ սահմանով:

«Հանձնելով կենսական նշանակություն ունեցող պաշտպանական դիրքերը, էլ ավելի է թուլանալու մեր պատպանողականությունը: Պետք է բացառել ՀՀ զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխում մինչեւ հայ-ադրբեջանական սահմանի ամժբողջական սահմանազատման եւ սահմանգծման գործընթացի ավարտը: Սահմանազատման եւ սահմանգծման համար առաջին հերթին անհրաժեշտ է ՀՀ եւ Ադրբեջանիմիջեւ միջպետական համաձայնություն, ինչը պարտդիր պետք է վավերացված լինի երկու խորհրդարանների կողմից: Եթե այդ գործընթացի ընթացքում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ՀՀ-ից որեւէ տարածք անցնի Ադրբեջանին, ապա հարցը պետք է դրվի հանրաքվեի»: