Մայիսի 13-ին՝ ժամը 03:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա. Խ.)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։05-ին, մարվել՝ 04։17-ին։ Այրվել է ավտոմեքենան։
Բաց մի թողեք
Նուբարաշենի հոգաբուժարանից փախուստի դիմած երկրորդ բուժառուին չեն գտնում
Հրդեհի ահազանգ Սարի թաղում. մեկնել է 4 մարտական հաշվարկ, կանխել է կրակի տարածումը․ Սարգսյան
28-ամյա տնօրենը հոսանքահարվել, հիվանդանոցի ճանապարհին մահացել է