15/10/2024

ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. Լուսանկարներ

«ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատելով իրավիճակից՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նրանից ազատվելու հարցում լուրջ է տրամադրված եւ գնալով օղակը սեղմում է դատավորի շուրջ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է։

Ինչ կլինի հետո՝ ցույց կտա ժամամակը, սակայն ակնհայտ է, որ Անդրեասյանը փորձում է Հովսեփյանին առհասարակ հեռացնել դատական համակարգից։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Նաիրա Հովսեփյանից մեկնաբանություն ստանալ եւ հասկանալ, թե ինչ է կատարվում իր անվան շուրջ, սակայն վերջինս, ի պատասխան մեր հարցադրմանը՝ ասաց. «Խաղաղ օր եմ մաղթում»:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։

Դատավոր Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մայրն է, ումից փորձում է ազատվել Անդրեասյանը՝ չհարգելով նրա միակ որդու հիշատակը, որը հերոսաբար զոհվել է Արցախում»։

ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»