30/12/2024

ԱԳՆ-ում ԵՀ պաշտոնյայի հետ քննարկվել է ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցության «դիմակայունության» նոր ծրագիրը. Լուսանկար

Մայիսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը:

Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները բարձր են գնահատել 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձրաստիճան հանդիպման անցկացումը և հանգամանալից անդրադարձ կատարել ԵՄ՝ Հայաստանին աջակցության նոր «Դիմակայունություն և աճ» ծրագրին՝ նախատեսված 2024-2027 թվականների համար:

Պարույր Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ ծրագրում նախանշված առաջնահերթությունների արդյունավետ իրականացումը մեծապես կնպաստի Հայաստանի համապատասխան կարողությունների ամրապնդմանը և տնտեսական զարգացմանը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-ԵՄ բազմոլորտ համագործակցության զարգացման ներկայիս ընթացքը՝ կարևորելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների ամբողջական իրականացումը և մոտ ապագայում Գործընկերության առաջնահերթությունների վերանայված և առավել հավակնոտ օրակարգի ընդունումը:

ԱԳՆ-ում ԵՀ պաշտոնյայի հետ քննարկվել է ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցության «դիմակայունության» նոր ծրագիրը