Իրանի կառավարությունը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի գլխավորությամբ, հաղորդում են Tasnim-ը և IRNA-ն:
Կառավարության խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ երկրի կառավարման ոլորտում խախտումներ չեն լինելու։ Իրանի ղեկավարի պարտականությունները, ըստ օրենքի, կկատարի Մոխբերը։
«Իրանի ժողովրդի աշխատասեր և անխոնջ նախագահը, ով չի արելլ ավելորդ ոչինչ, բացի Իրանի մեծ ժողովրդին երկրի զարգացման և առաջընթացի համար ծառայելուց, կատարեց իր խոստումը և իր կյանքը զոհաբերեց հանուն ազգի», – ասվում է հայտարարության մեջ:
Կառավարությունը վստահեցրել է, որ «պատվի և ծառայության ճանապարհը» շարունակվելու է, և երկրի կառավարման մեջ «չնչին խաթարում» չի լինելու։ Մինչ այս Իրանի նախարարների կաբինետը արտակարգ նիստ է հայտարարել։
Նախագահ Ռաիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հուղարկավորության ժամն ու վայրը կհայտարարվի ավելի ուշ։
Իրանում 1978-79 թթ.-ի իսլամական հեղափոխությունից հետո հիմնական իշխանությունը պատկանում է հոգևոր առաջնորդին, նախագահը պետության երկրորդ դեմքն է, որը ծառայում է որպես գործադիր իշխանության ղեկավար։ Միևնույն ժամանակ կառավարությունը հաշվետու է հոգևոր առաջնորդին և Մեջլիսին (Իսլամական Խորհրդատվական խորհուրդ):
1989 թվականից Իրանի գերագույն առաջնորդն է այաթոլլա Ալի Խամենեին։ Ռաիսին նախագահ է 2021 թվականից։ Համաձայն Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի, նախագահի պարտականությունները կփոխանցվեն առաջին տեղակալին։ Այս պաշտոնը զբաղեցնում է Մուհամմեդ Մոխբերը 2021 թվականից։ Պետության ղեկավարի նոր ընտրությունները պետք է տեղի ունենան 50 օրվա ընթացքում։
Ինչպես հայտնել էինք, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։
Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։
Օդանավում Իրանի նախագահի հետ են եղել նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:
Բաց մի թողեք
Վրաստանը կզրկվի ԵՄ-ի 121 միլիոն եվրոյի օգնությունից
Ահասարսուռ դեպք ՌԴ-ում․ 13-ամյա քույրը դանակnվ hարվածներ է հասցրել ու uպանել փոքր քույրերին
Տարաձայնություններ Էրդողանի ու Պուտինի միջև