Այսօր՝ մայիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում գտնվող Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կիսաայրված, ինքնությունը չպարզված տղամարդու դի:
Դեպքի փաստով Ավբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունն ու դեպքի հանգամանքները: Ոստիկաններն ու քննիչները աշխատում են նաև մի քանի վարկածի ուղղությամբ՝ այդ թվում՝ սպանության և ինքնահրկիզման:
Բաց մի թողեք
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ
Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր․ Լուսանկար
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից