Աղետի գոտում ընդհանուր առմամբ մոտ 17 կամուրջ կա փլված:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, առնվազն 5-6 կամուրջ կա, որ բավականին խոշոր են, և մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի վերականգնման համար:
«Դրանց փլվելը ստեղծել է լուրջ կապի խնդիր մեր մի շարք բնակավայրերի հետ: Եթե այն փոքր համայնքների պարագայում լուծումներ գտնվել են, և այդ համայնքներում կապի խնդիր չկա, այս պարագայում այս կամուրջների փլվելն այդ խնդիրը ստեղծել է»,- ասաց նախարարը:
Ամբողջ օրը Բագրատաշեն գնացող ճանապարհի մի հատվածում գետը հոսել է ճանապարհով: Ըստ նրա՝ գետի մակարդակի իջեցման հետևանքով ճանապարհը բացվել է, մաքրման աշխատանքներ են կատարվում:
«Վրաստանի գործընկերների, ՊԵԿ գործընկերների հետ աշխատել ենք, հայտարարություն կտարածենք, մաքսակետը կբացենք, որպեսզի Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջևան ուղղությունն աշխատի՝ հաշվի առնելով, որ այս փոփոխության արդյունքում Գոգավան և Բավրա մաքսակետերը բավականին ծանրաբեռնված են»,- ասաց նախարարը:






Բաց մի թողեք
Քի Վեսթը դավադրություն էր, որի համատեքստում տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27»
Ինչու համակարգից չի հեռացվում Արթիկ ՔԿՀ պետի տեղակալը, որդին կկալանավորվի
Հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը՝ մասամբ