Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ՝ 84 կողմ, 7 դեմ ձայնով չեղարկել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա դրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն։
Այս մասին հայտնել է NewsGeogia-ն։
Ընդդիմությունը լքել է նիստերի դահլիճը և միացել Ռուսթավելի պողոտայում խորհրդարանի շենքի դիմացի ցուցարարներին։
Վետոյի չեղարկումից հետո օրենքը կրկին կուղարկվի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիին, եթե նա նորից հրաժարվի ստորագրել, դա կանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Հրապարակումից հետո այն ուժի մեջ կմտնի։
Վրաստանի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Գիորգի Վաշաձեի ելույթի ժամանակ մկջադեպ է տեղի ունեցել։ Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրմա Զավրադաշվիլին Վաշաձեի վրա ջուր է լցրել։
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր կիրառել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նկատմամբայն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ