Իրանի արդարադատության նախարարության մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ և դատապարտյալների տեղափոխման կոմիտեի ղեկավար Ասքար Ջալալյանը հայտնել է, որ մի շարք օտարերկրյա քաղաքացիներ, որոնք դատապարտվել են Իրանի տարածքում, տեղափոխվել են իրենց երկրներ:
Վերադարձված անձանց թվում են Աֆղանստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Շրի Լանկայի, Ադրբեջանի, Իրաքի և Հայաստանի քաղաքացիներ, որոնք տեղափոխվել են դատաիրավական համաձայնագրերի շրջանակներում:
IRNA գործակալության փոխանցմամբ, Ջալալյանը հստակեցրել է, որ անցած տարվա ընթացքում երկիր է տեղափոխվել իրանցի 143 բանտարկյալ, իրենց երկրներ են վերադարձվել օտարերկրացի 291 բանտարկյալներ։
Բաց մի թողեք
«Անպիտան հրթիռների» գործով մեղադրյալների դեմ Դատախազությունը հայցապահանջներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին