Մայիսի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ավանի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 67-ամյա Արամ Հ․-ն և հայտնել, որ մայիսի 27-ին ժամը 19։30-ից մինչև ժամը 20։30-ն ընկած ժամանակահատվածում Ծարավ Աղբյուր 55Ա հասցեում գտնվող «Արթմեդ» ԲԿ-ի բժիշկների ընդհանուր սենյակից գողացել են գումար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ավանի բաժանմունքում դեպքի հանգամանքները և գումարի չափը ճշտվում է և ձեռնարկվում են միջոցառումներ գողություն կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Հ․-ն աշխատում է «ԱՀԾ Գյուրզա» պահնորդական ծառայությունում, որպես՝ տնօրեն։


Բաց մի թողեք
Անսպասելի մտել են հիվանդանոցներ` ստուգումների
Սամվել Կարապետյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի
Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն