25/03/2025

«Գինու օրերը» մեկնարկում է հունիսի 6-ին. բեմից հնչելու են Ազնավուրի երգերը

«Հունիս ամիսը բավական խիտ է իրադարձություններով և հետաքրքիր միջոցառումներով, մասնավորապես, հենց այսօր երեկոյան կարող եք այցելել Թումոյի այգի և վայելել բալետային փառատոնի ներկայացումը»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանում հունիսի 2-5-ը մեկնարկել է բալետային մեգանախագիծը։
Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ տեղի կունենա պատանի կոմպոզիտորների մրցույթը։

Հունիսի 10-ին Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա։
Հունիսի 14-ին կլինի երաժշտական և արվեստի դպրոցների եզրափակիչ գալա համերգը։

Նաև հունիսի 6-8-ը կանցկացվեն գինու օրեր փառատոնը։

Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպումներ են ունեցել:

Այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։ Այս մասին տեղեկանում ենք Նոր Նորք վարչական շրջանի էջից:

Translate »