16/07/2024

Երևանում հրդեհվել է հայտնի տիկտոկեր «Լևոն արքա»-ին պատկանող «Renault logan»-ը․ Լուսանկար

Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 04:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի թիվ 16 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 60–ամյա Լևոն Մինասյանին պատկանող «Renault logan» մակնիշի ավտոմեքենայում:

Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, սակայն կան կասկածներ, որ ավտոմեքենան միտումնավոր այրել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Լ. Մինասյանը հանրությանը հայտնի տիկտոկեր է, ում ավելի շատ կոչում են «Լևոն արքա»:

Երևանում հրդեհվել է հայտնի տիկտոկեր «Լևոն արքա»-ին պատկանող «Renault logan»-ը