25/07/2024

Կալինինգրադը հեղեղվել է այնպես, որ ավտոմեքենաները թաղվել են ջրում կամ լողում են․ Լուսանկար

Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքի մի շարք փողոցներ հեղեղվել են հորդառատ անձրևներից հետո, հայտնում է Московский Комсомолец-ը։

Տեղի բնակիչները ջրում լողացող մեքենաների կադրեր են հրապարակում։ Դեռահասները լողի մրցումներ են կազմակերպում բակերում, իսկ բազմահարկ շենքերի բնակիչները փրկարարներ են կանչում, քանի որ չեն կարողանում դուրս գալ շքամուտքից։

Կալինինգրադցիներից շատերը կատարվածին հումորով են արձագանքել։ Կատակում են, որ այժմ պետք չէ ծովի համար շրջան գնալ, և ինչ-որ մեկն առաջարկում է սկսել բակում խեցգետին բռնել։

Կալինինգրադը հեղեղվել է․ մեքենաները «լողում են» փողոցներում, մարդիկ փակված են մնացել տներում