08/09/2024

Կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան․ Լուսանկարներ

Հունիսի 1-ին, ժամը 12:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին գտնվող հյուրանոցի հյուրերից մեկը տևական ժամանակ է բացակայում է, սակայն իրերը տեղում են (ենթադրվում է, որ լճում խեղդվել է)։

Հունիսի 1-3-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքները իրականացնելու նպատակով ընդգրկվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ՝ ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Գալստյանի գլխավորությամբ, հատուկ ջրափրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, 3 ջրասուզակ, 9 ջրափրկարար (2 մոտորանավակով) և 17 փրկարար:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում․ կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա «Гном» սարքավորում և անօդաչու թռչող սարք։

Որոնողական աշխատանքների արդյունքում՝ հունիսի 3-ին, ժամը 11։32-ին ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա հայտնաբերվել է Ա․ Մ․-ի (ծնված 1999 թ․) դին և դուրս բերվել։

Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Սևանա լճում հայտնաբերվել է nրnնվող կnմպոզիտnրի մար մինը․ նոր մանրամասներ

Քանի որ լրատվամիջոցներից շատ են հետաքրքրվում, տեղեկացնեմ հետևյալը․

2024 թվականի հունիսի 01-ին, ժամը 11։15-ին, Սևանա լճում հանգստյան գոտիներից մեկի անվտանգությունից ահազանգ է ստացվել բաժին այն մասին, որ իրենց մոտ հանգստացող Ա․ Մնացականյանի շորերը և իրերը հայտնաբերվել են լճի ափին, իսկ ինքը տարածքում չէ։

Դեպքի առթիվ 2024թ․ հունիսի 1-ին, անհայտ կորելու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սկսվել է նախաքննություն, նաև իրականացվել են որոնողական աշխատանքներ։

2024 թվականի հունիսի 3-ին նույն հանգստյան գուտու լողափի տարածքից՝ Սևանա լճում, ափից 65-70 մետր հեռավորության վրա, 4 մետր խորությունից հայտրաբերվել է Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ Ա․ Մնացականյանի դին։

Դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան։

Իրականացվում է նախաքննություն։ Մահվան հանգամանքները պարզելու նպատակով նաև նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյան

Կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դիակի զննությամբ արտաքուստ բռնության հետքեր չկան․ ՔԿ