26/12/2024

Որդուն խմածության համար աշխատանքից ազատել են, որի պատճառով ծնողը դանակով վնասել է դաստակները

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հունիսի 3-ին ուշագրավ դեպք է եղել Գյումրիում։

Ժամը 20։55-ին 1960 թվականին ծնված Գ.Հ.-ն, իմանալով, որ պայմանագրային զինծառայող որդուն խմածության համար աշխատանքից ազատել են, դանակով վնասել է դաստակները։

Վերջինիս շտապ տեղափոխել են հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում։