14/12/2024

Ողբերգական դեպք՝ Սրտաշատnւմ. ամբարձիչը պnկվել է, վարnրդը մնացել է «Mercedes» ավտnբnւuի տակ. Լուսանկար

Այսօր՝ հունիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցում թիվ 5-րդ դպրոցի դիմաց «Mercedes» մակնիշի մարդատար ավտոբուսի տակ քաղաքացի կա:

Քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները ավտոբուսի տակից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Հովիկ Հ.-ին ու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքեն տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Շոգոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին իրավապահները, հիվանդանոց ահազանգ է ստացվել ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Հովիկ Հ.-ն տեխսպասարկման աշխատանքներ իրականացնելիս է եղել ավտոբուսում, և ամբարձիչը ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Ողբերգական դեպք՝ Սրտաշատnւմ. ամբարձիչը պnկվել է, վարnրդը մնացել է «Mercedes» ավտnբnւuի տակ