08/09/2024

Հայաստանն աշխարհի առաջին երկրներից է, որը դպրոցական մակարդակում «Արհեստական բանականություն» դասընթաց ունի. Անդրեասյան

Կարևորում եմ կրեդիտային համակարգի ներդրումն ավագ դասարաններում, որի շրջանակներում դպրոցների կրեդիտները ճանաչվում են բուհերի կողմից:

Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այս շրջանակներում, նաև մասնավորի հետ համագործակցությամբ 16 դպրոցներում «Արհեստական բանականություն» դասընթաց ենք ներդրել: Այս իմաստով մեր երկիրն աշխարհի առաջին երկրներից մեկն է, որն արդեն դպրոցական մակարդակում նման ծրագիր ունի»,- նշեց նախարարը: