23/12/2024

Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի օգնականը․ պատճառը «խաղաղության պայմանագիրն է»

Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պետական քարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’ Բրայենը։

Ջեյմս Օ’ Բրայենը Հայաստանում կլինի հունիսի 10-12-ը։

Պաշտոնյան կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև «երկարատև և արժանապատիվ խաղաղության» համաձայնագրի առաջընթացին։

Օ’Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի անդամների հետ։

ԱՄՆ պետդեպարտամենտ

Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի օգնականը․ պատճառը «խաղաղության պայմանագիրն է»