Հատուկ կարանտինային ռեժիմի երակարձգման եռամսյա ժամկետն սպառվել է, բայց Ադրբեջանի կառավարությունը ցամաքային սահմանների բաց որոշում դեռեւս չի ընդունել:
Ըստ երեւույթին, ցամաքային սահմանները փակ կմնան առնվազն մինչեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ավարտ: Իլհամ Ալիեւը խոսել է «արտաքին սպառնալիքների» մասին, իսկ դա նշանակում է, որ ընտրությունների շրջանում հսկողությունն ավելի է ուժեղացվելու: Որոշ տեղեկություններով՝ Բաքվում եւ այլ քաղաքներում ոստիկանությունը եւ հատոկ ծառայությունների աշխատակիցները մարկանց «հորդորում են խմբերով փողոց դուրս չգալ»:
Նման իրավիճակում Ադրբեջանի նախագահը հունիսի 6-ին «Օտարերկրացի եւ քաղաքացիություն չունեցող բարձր որոկավորման անձանց Ադրբեջանում աշխատանքի ներգրավելու մասին» կարգադրություն է ստորագրել:
Հանձնարարվում է մշակել խրագիր, ստեղծել էլեկտրոնային հարթակ: Արտաքին գործերի նախարարությունը պետք է դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով արտերկրում «լայնորեն քարոզի այդ ծրագիր»:
Խոսքն ի՞նչ ոլոտներում «ուղեղների» ներգրավման մասին է՝ մանրամասնություններ չեն փոխանցվում: Կառավարությունը պետք է որոշի, թե որ հավակնորդն է համապատասխանում բարձր որակման մասնագետին ներկայացվող պահանջներին:
Ադրբեջանի նման ավտորիտար երկրի համար, որտեղ արտաքին աշխարհի ազդեցության դեմ պայքարը համակարգային-պետական քաղաքականության բնույթ է կրում, Ալիեւի այս կարգադրությունը խիստ արտառոց է, մանավանդ որ փաստացի հրավեր է արվում նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց: Նման ազատականացում հնարավոր է միայն մի դեպքում. եթե առկա է գերակարեւոր նշանակության մի նախագիծ, որի իրականացման տնտեսա-ռազմա-քաղաքականության նշանակությունը շատ ավելին է, քան՝ օտար ուղեղների ներկայության ներքաղաքական վտանգը:
Ի՞նչ է ծրագրում Ալիեւը: Բաց աղբյուրների տեղեկություններից առայժմ հայտնի է տնտեսական երեք նախագիծ: Առաջինն Արաբական միացյալ էմիրությունների կողմից Ապշերոնում հողմային եւ արեւային էլեկտրակայանների կառուցումն է: Ծրագիրն իրականացնելու դեպքում Ադրբեջանը տարեկան 500 միլիոն խորանարդ մետր բնական գազ կտնտեսի եւ կմեծացնի արտահանման ծավալները:
Երկրորդը Բելառուսի ներդրումներով եւ բելառուսական տեխնոլոգիաներով պարարտանյութերի արտադրության կազմակերպումն է, երրորդը՝ Թաթարստանի հետ համատեղ Սումգայիթում նավթա-քիմիական «ռեգիոնալ նշանակության արդյունաբերական պարկի» ստեղծումն է:
Բացառված չէ, որ Ադրբեջանը նաեւ ռազմա-արդյունաբերական համալիրը զարգացնելու, այլ երկրների հետ համատեղ արտադրության ծրագիր ունի կամ առաջիկայում կստեղծի: Նշված ծրագրերի իրականացման համար Բաքուն անշուշտ բարձր որակավորման մասնագետների կարիք ունի, բայց մի՞թե Բելառուսիան, Թաթարստանը եւ Արաբական միացյալ էմիրությունները չեն կարող առանց ադրբեջանական «ուղեղային պատուհանի» կարգավորել մասնագետների հետ կապված հարցերը:
Շատ հավանական է, որ այդ կարգադրությունն արձակվել է, որպեսզի արդեն իսկ Ադրբեջանում աշխատող մասնագետների ներկայությունն օրինականացվի եւ նրանք առնվեն «հուսալի պաշտպանության ներքո»: Բայց դա ներքին խնդիր է: Կարեւոր է կռահել, թե Ադրբեջանում տարածաշրջանային, ընդհուպ աշխարհաքաղաքական նշանակության ինչ ծրագրեր են մշակվում, որոնց իրականացումն, անկասկած, նպաստելու է Բաքվի տարածաշրջանային հեղինակության բարձրացմանը:
Պետերբուրգի տնտեսական համաժողովում Ռուսաստանի նախագահը սպառնացել է, որ ի պատասխան Ուկրաինայի սպառազինման, Մոսկվան կարող է այլ երկրների ռազմական տեխնոլոգիաներ տրամադրել: Իսկ եթե «այլ երկրներից» մեկն էլ Ադրբեջա՞նն է:
Բաց մի թողեք
Էրդողանը կփորձի՞ հասնել հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման
Ադրբեջանը հօգուտ Իսրայելի՝ մերժում է Թուրքիային. Ինչ սպասել …
Հայության սին հույսերը Թրամփից, թե նա կգա ու կհանդարտեցնի Ալիևին