ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ վերջիններս վարժական հավաքների կազմակերպման դժվարին գործն են անում խիստ ծանրաբեռնված ռեժիմով. հիմա էլ ամառային զորակոչն է մեկնարկելու ու գերլարված վիճակը ավելի կկրկնապատկվի:
Ըստ նրանց՝ հատկապես քաղծառայողները այդ ամենը անում են ամսական 108.000 դրամ աշխատավարձի դիմաց. «Առավոտյան 9-ից մինչեւ 18:00 վազքի մեջ են, ու նրանց աշխատավարձի վերանայում չի եղել»: Եվ սա այն պայմաններում, երբ մեր երկրում նվազագույն սպառողական զամբյուղը բավականին թանկացել է, եւ այդ պայմաններով ուղղակի անհնարին է դարձել ապրելը զինկոմիսարիատի աշխատակիցների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի առնչությամբ դիմեց ՊՆ, սակայն նախարարությունից մեկնաբանություն չտվեցին մեր տեղեկության վերաբերյալ»։
Բաց մի թողեք
Ընդդեմ ու հօգուտ Նիկոլի դրսից միջամտությունը շատ ակտիվ է լինելու
Փաշինյանին որտեղի՞ց այն վարկածը, որն առաջ քաշեց դեպքի օրը
2018-ից հետո արվեստի գրեթե բոլոր ճյուղերը սկսել են գրաքննության ենթարկվել