Գեղարքունիքի մարզում ողբերգական վթարից զոհվածները ամուսիններ էին, իսկ 8-ամյա երեխան՝ նրանց թոռնուհին: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն` մանրամասներ ներկայացնելով ողբերգական վթարից:
2024 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62.8 կմ հատվածում, դեպի Երևան ուղղությամբ ընթանալիս «Միտսուբիշի Քանտեռ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով հանդիպակաց ուղեգոտի, բախվել է կամրջի բետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել «Հրազդան» գետը:
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ջրափրկարարների կողմից գետից դուրս են բերվել Երևան քաղաքի բնակիչ 61-ամյա Հ.Հ-ի, Արմավիրի մարզի Վաղարշապատ բնակավայրի բնակչուհի, 8-ամյա Լ. Մ.-ի, ապա նաև ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի 69-ամյա բնակիչ Ս.Կ.-ի դիերը:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, որ Ս.Կ-ն և Հ.Հ.-ն ամուսիններ են, Լ. Մ.-՝ նրանց թոռնուհին: Իսկ ավտոմեքենան պատկանում է “Սա…” ՍՊԸ-ին, որտեղ Ս.Կ-ն աշխատում էր որպես վարորդ։
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ րականացվում է նախաքննություն վթարի պատճառը, դրան նպաստած հնարավոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։
Բաց մի թողեք
«Գազել»-ը կողաշրջվել է. նախնական տվյալներով կա 8 տուժած և 1 զոհ. Լուսանկար
Ոստիկանությունը դատախազության շենքի մոտից «բերման» ենթարկեց կալանավորի խրտվիլակին. Լուսանկար
Կյանքից հեռացել է բնապահպան Հակոբ Սանասարյանը. Լուսանկար