Այսօր՝ հունիսի 10-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում՝ ժողովրդի կողմից արդեն «մահաբեր ճանապարհ» անունը ստացած հատվածում:
Ժամը 00:20-ի սահմաններում Կիլիկյան նոր խճուղին «Հյուսիս-հարավ» մայրուղուն միացնող էստակադայի վրա «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մետաղե ցանկապատին, ապա բետոնե պատին և մոտ 10 մետրից ավելի կամրջի վրայից ընկել ու գլխիվայր հայտնվել կամրջի տակով անցնող երթևեկելի գոտում:
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 18-ամյա Արթուր Հովհաննիսյանը, 19-ամյա Էրիկ Մանգասարյանն ու 20-ամյա Էդգար Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի ինքնությունը:






Բաց մի թողեք
Արգավանդի խաչմերուկում մեքենաներ են բախվել են, դրանցից մեկը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում. Լուսանկար
ԱԺ դահլիճում փոխում են պատգամավորների բազկաթոռները
Արմավիրի մարզպետի բենզինի բաքը պայթել է մանկապարտեզի հարևանությամբ