09/10/2024

Լիլիթ Սարգսյանի՝ Գույների խճանկարում․ Լուսանկարներ

Մայրաքաղաքում, Արհվեստանոց մշակութային տուն – բար –  սրահում կիրակի գունազարդ էր, որովհետև բացվեց թղթերի ու թելերի վարպետ Լիլիթ Սարգսյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Նրա հրավերով՝ հավաքվել էին արվեստագետներ, մտավորականներ, ընկերներ, հարազատներ։ Այդ օրը՝ անցած կիրակին, նաև նրա մայրիկի՝ Ջեմմա Մկրտչյանի 60-ամյակն էր ու Լիլիթը նաև հրաշալի տոն էր պարգևել, յուրօրինակ ծննդյան արարողություն նաև մայրիկի համար։ 

Բոլորն ուրախ էին, բոլորը ժպտերես, իսկ դրան տրամադրում էին նաև Լիլիթ Սարգսյան արվեստագետի աշխատանքները, որ զարդարում էին պատերն ու շարված էին նստարաններին։ Ոմանք հետևում էին թվականներին, Լիլիթի աշխատանքների զարգացման վերընթացքի շավիղն ըմբռնելու համար գուցե, հիմնականում պարզապես հմայվում էին, գինով շնորհավորում Լիլիթին, նրա մայրիկին, միմյանց ․․․ լավ, հաճելի օրվա համար։

Հնարավոր է սա 2 մարդ and տեքստ նկարն է

Արհվեստանոցի տիրուհին՝ Անուշ Համբարձումյանը բացեց խոսք ու զրույցը, խոսեց Լիլիթ Սարգսյանի յուրօրինակության ու առանձնահատկության մասին․ Յուրաքանչյուր ծնող կերազեր այսպիսի դուստր ունենալ ․․․ Արհվեստանոցն էլ ըստ արժանվույն աջակցել է Լիլիթին ցուցահանդեսը կազմակերպելու ու բացման հրաշալի արարողություն ձևավորելու հարցում։

Բնութագրությունը հասանալի չէ

Մենք առիթն օգտագործեցինք ու զրույց ունեացանք Լիլիթ Սարգսյանի հետ․

Գյուղում եմ մեծացել, բնությունն ինձ շատ է գերել, դրանք արտահայտված են նաև իմ ստեղծագործություններում, որի ընթացքը սկսվել է 2012 թվականից, առաջին քայլերս եղել են հարսանեկան հասարակ տարոսիկների պատրաստումը, սակայն ժամանակի ընթացքում հոգնեցի դրանից, որոշեցի փոխել ուղղությունն ու երկար փնտրտուքներից հետո հասկացա, որ կարելի է նաև թղթերով ստեղծագործել, ինչը մինչ այդ որևէ մեկի մոտ չէի տեսել։ Այլ տիպի կոլաժների հանդիպել եմ, բայց ոչ թղթերով ․․․ Ինչու այն հիմնականում դարձավ իմ ստեղծագործությունների նյութը, որովհետև թուղթը համեմատել եմ մարդկային կյանքի հետ, նրա զարգացման, ընթացքի, թղթի հավերժության՝ լինել – չլինելու ․․․

Բնութագրությունը հասանալի չէ

Մտավախություն չկա, որ թուղթը երկար չի պահպանվի, կխունանա ․․․

Ամենևին, տարին երկու անգամ կարելի է խոնավ շորով մաքրել այն, գոնե երկու ժամ ձեռք չտալ ու ստեղծագործությունը երկար ժամանակ կպահպանվի ․․․  Բացի թղթից՝ օգտագործում եմ նաև իրիս թելերով, գործվածքներով, արվեստագետ ընկերներս շատ էին հորդորում, թե փոխիր ոճդ, նյութերդ, սակայն ես հաստատակամ եմ։

Սիրում եմ ցուցադրվել, այսպիսի մեծ միջոցառումներ կազմակերպել, սակայն մինչ ցուցադրությունը տեխնիկական խնդիրները, սրահ գտնելն ու վազվզոցը երբեմն ետ է պահում։ Ցուցադրություններ էլի եղել են․ 2019 թ․ ունեցել եմ անհատական ցուցահանդես՝ Գույների աշխարհ խորագրով, բայց այս մեկը ամբողջությամբ իմ ուժերով նախապատրաստվածն է, ամեն ինչում։ Ամբողջովին հոգացել եմ ես, քանի որ մայրիկիս հոբելյանի առիթով է նաև։

Այսօրվա ցուցադրությունս՝ իմ տարիներ ի վեր աշխատանքիս ամփոփումն է։ Հաջորդը չի ուշանա, կլինի արդեն նոր ցուցահանդես, նոր մտքերով, նոր աշխատանքներով։

Բնութագրությունը հասանալի չէ

Ինչպես ես ստեղծագործում, ինչն է խթան հանդիսանում մեր օրերում։

Գրականությունից՝ պոեզիան, որը շատ հավանում եմ, ազդվում, ըստ այդմ՝ ստեղծագործում եմ։ Կան աշխատանքներ, որոնք իմ կյանքից են փոխառնված, ընկերների ազդեցություններից՝ ասեղնագործություններ են դրանք նաև։ Լինում են նաև ըստ պատվիրատումների, որոշ չափով նաև նրանց ճաշակով, համադրում եմ։ Դպրոցական տարիներից մեծ սեր եմ ունեցել թումանյանական պոեզիայի հանդեպ, աշխատանքներիցս մեկը ժամանակակից գրող Հովհաննես Շանթի բանաստեղծություններից մեկի ազդեցությամբ է։ Նա էլ Շիրակի դաշտավայրի ծնունդ է, հետաքրքիր տողեր ունի, ստեղծագործություններ ․․․ պատմական իրողություններին էլ հետևում եմ, սակայն ավելի շատ գրավում է պոեզիան։ Հիմնականում աշխատում եմ արվեստից չկտրվել, շատ նկարիչ, քանդակագործ ընկերներ ունեմ, աշխատանքիս զուգահեռ աշխատում եմ հասցնել ու մասնակիցը լինել նաև նրանց ցուցահանդեսներին ․․․

Ինձ հետաքրքրեց Կարլսոնի կերպարը՝ կարծես եռագույնով, դա երազանքի փնտրտուք է, թե կյանքում Կարլսոն ունենալու, ով կիջնի պատուհանագոգին՝ զրուցելու։

Երբեմն կամ շատ հաճախ այդպիսի երազանքներ ունենում էի կամ նաև եմ, որ նաև Կարլսոնի բարձրությունից նայեմ, թե ինչ է կատարվում աշխարհում, հաճախ էլ փոշմանում եմ, գուցե գետնի վրա կյանքն ավելի ռեալ է։ Իսկ իրականում Կարլսոնի կերպարը պարզապես ընկերուհիներիցս մեկի իրական կերպարն է՝ այդպես պատկերված։

Ըստ քեզ, աշխատանքներդ ավելի շատ մանուկների, թե՝ պարզապես արվեստասեր հանրության համար են նախատեսված։

Ոչ մանուկների համար, իմ կարծիքով՝ մեծահասակաների, ովքեր իրենց հոգում չեն կորցրել մանկան գույները, հիշողությունները։

Ցուցահանդեսի բացմանը Լիլիթ Սարգսյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց մտերիմ – ընկերներին ու նվիրեց իր աշխատանքների կատալոգը՝ հեղինակային մակարգրություններով, որին արժանացա նաև նվաստս, ինչի համար շնորհակալ եմ։

Հնարավոր է սա 3 մարդ, տորթ and տեքստ նկարն է

Բնութագրությունը հասանալի չէ