26/12/2024

Որևէ տարօրինակ բան չկա այս ամենում. Իրական Հայաստանը հաստատվում է ՀՀ-ում՝ անցյալի մեծ դիմադրությամբ. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Որևէ տարօրինակ բան չկա այս ամենում: Իրական Հայաստանը հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում՝ անցյալի մեծ դիմադրությամբ:

Մտահոգվելու շատ բան չկա, քանի որ Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը, հետևաբար՝ դատապարտված է:

Ապաքինում եմ մաղթում վիրավորներին, արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը, չնայած այն ատելության շարանին, որը զարմանալիորեն հնչում էր բարձրաստիճան հոգևորականի կողմից:

Հանգիստ հանդարտ պետք է արձանագրենք անկախ, ինքնիշխան և իրական Հայաստանի հաղթանակը: