ՆԱՏՕ-ն մոտ է նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը համաձայնեցնելուն։
Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Օրբանի այսօրվա հայտարարությունից հետո ակնհայտ է, որ դաշինքն ավելի մոտ է նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ վերջնական համաձայնությանը: Կարծում եմ, սա լավ նորություն է: Մարկ Ռյուտեն շատ ուժեղ թեկնածու է, մեծ փորձով վարչապետ և մտերիմ ընկեր: Համոզված եմ, որ դաշնակիցները շուտով կորոշեն իմ իրավահաջորդին, դա լավ է և՛ ՆԱՏՕ-ի, և՛ ինձ համար»,- ասել է նա։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ Հունգարիան պատրաստ է պաշտպանել Նիդեռլանդների ներկայիս վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Օրբանը նշել էր, որ աջակցության հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ռյուտեն նախօրեին խոստացել էր հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի հետ Բուդապեշտի համաձայնագրին, որ Հունգարիան չի ուղարկի իր ուժերը դաշինքի տարածքից դուրս Ուկրաինային աջակցելու համար, ինչպես նաև՝ նրանց ֆինանսապես չի աջակցի:
Բաց մի թողեք
Մոսկվայի մարզում աhաբեկչություն է կանխվել, նաև անչափահասներ կան ներգրավված
Ռուսաստանը կսկսի վերահսկել քաղաքացիների դրամական փոխանցումները
Առևտրի կենտրոնում պայթյուն է որոտացել, վիրավnրներ կան․ ՌԴ․ Լուսանկար