Հայաստանը դեռ պատասխան չի ստացել Ադրբեջանից ավելի վաղ արված առաջարկին՝ մեկ ամսից ամփոփել և ստորագրել խաղաղության պայմանագիրը։
Այս մասին Վիլնյուսում՝ իր լիտվացի գործընկերոջ հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Երեւանը կարևոր է համարում համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտը և իր հերթին պատրաստ է այն ստորագրել մեկ ամսում»,- հիշեցրել է նախարարը՝ ընդգծելով. «Բացի այն, որ Բաքուն դեռ չի արձագանքել, նաև նոր պահանջներ է առաջադրում, որոնք առնվազն հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության և տարածաշրջանում խաղաղության հասնելու ցանկության առումով»:
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, և այն Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ստորագրել:
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը