Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 22-ին 66 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Լալա Մնացականյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնել վաստակաշատ դերասանուհու ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։
Լալա Մնացականյանի կենսագրությունը
ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Բաբկենի Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում՝ դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը, մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։
Լալա Մնացականյանը սովորել է Երևանի թիվ 78 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը։
Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։
140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։
1991 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։
Բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակակիր է։
Կոչումներ և մրցանակներ
2004 թվականին Լալա Մնացականյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ։
2006 թվականին՝ Լալա Մնացականյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը, իսկ երկու տարի անց՝ 2008 թվականին, նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ։
Լալա Մնացականյանը գեղանկարիչ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանի կինն է։
Դերերը թատրոնում
Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ
• 1975 – Սմերալդինա՝ Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»
• 1976 – Օգյուստինա՝ Ռ. Թոմաի «Ութ Սիրագորով կանայք»
• 1978 – Գիզա՝ Ռ. Լոտարի «Արքա Առլեքին»
Երևանի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն
• 1979-1980 – Ռոզալիա Պավլովնա՝ Վ. Մայակովսկու «Փայտոջիլ»
• 1979-1980 – Մեզալյապսովա՝ Վ. Մայակովսկու «Բաղնիք»
• 1979-1980 – Գերտրուդ՝ Ա. Սաստրեիի «Վիլհեմ Թելի թախծոտ աչքերը»
• 1979 – Պոլի Փիչըմ՝ Բ. Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»
• 1979-1980 – Սոնյա՝ Ա. Չեխովի «Քեռի Վանյա»
• 1980 – Լիկա՝ Ա. Զուրաբովի «Երկու քույր»
• 1984 – Վերա՝ Ա. Գելմանի «Նստարան»
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
• 1982 – Արմինե՝ Ժ. Սարգսյանի «Բերոյանների ընտանիքը»
• 1982 – Անահիտ՝ Գ. Սարգսյանի «Հորովել»
Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
• 1983 – Մարինա՝ Վ. Ռոզովի «Երջանկություն որոնելիս»
• 1985 – արքայադուստր՝ Ս. Մարշակի «12 ամիս»
• 1986 – հաղորդավար՝ Մ. Շատրովի «Կապույտ նժույգներ կարմիր խոտի վրա»
• 1987 – Նիննուչա՝ Է. դե ֆիլիպոի «Ծննդյան տոները սենյոր Կուպյելոյի տանը»
• 1989 – Լիզա՝ Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները»
• 1991 – Սորրենտինո՝ Ջ. Մառոտտաի և Բ. Ռանդոմեի «Այրիներ սփոփողը»
«Մետրո» թատրոն
• 1995 – Էվա՝ Ա. Նիկոլայիի «Սեր մինչ ի մահ»
• 1995-1996 – Մերի՝ Ա. Աղասարյանի «Ուիլի Թիթի Ջիգ և երեքն էլ մի աղջիկ»
• 1997-1998 – Էսթեր՝ Ժ. Պ. Սարտր «Դռնփակ»
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն
• 2004 – Գրացիելլա՝ Գ. Գ. Մարկեսի «Սիրային Նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում
• 2009 – Ֆիլումենա՝ Է. դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»
Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն
• 2012 թ. – մայր՝ Կ. Չապեկի «Մայրը»
Հեռուստաթատրոն
• 1982-1983 – Լուսիկ՝ Հ. Պարոնյանի «Բարսեղ աղան և ուրիշները»
• 1983 – Ոստիկան՝ Լ. Միրիջանյանի «Քաջ Նազար»
• 1984 – Ժանեթ՝ Ի. Դրուցեի «Հանուն հողի և արևի»
• 1984 – Մերի՝ Ջեքսոնի «Աստված մեզ օգնական»
• 1984 – Մաշա ՝ Վ. Արրոի «Տեսեք ով է եկել»
• 1984 – Վարյա ՝ Ա. Կազանցևի «Անտոնը և ուրիշները»
• 1986 – Հասմիկ՝ Ա. Այվազյանի «Արալեզ»
• 1989 – Նարգիզ՝ Ա. Ահարոնյանի «Թթխմոր»
• 1994 – Վերա՝ Ա. Գելմանի «Նստարան»
Ռադիոթատրոն
• 1983 – Հասմիկ՝ Դ. Լալայանցի «Արիության բարձունք»
• 1983 – Աննա՝ Հ. Քոչարի «Անտառի փեսացուն»
• 1983 – Նենե՝ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարան»
• 1984 – գլադիատոր՝ Խ. Չալիկյանի «Անծանոթ աղջիկը»
• 1984 – Դուլսինեա Տոբոսսկայա՝ Մ. Սերվանտեսի «Դոն Կիխոտ»
• 1986-1987 արքայազն՝ Մ. Տվենի «Արքայազն ու աղքատը»
• 1991 – Սուոն՝ Վ. Սարոյան «Համարյա ծիծաղելի պատմություն»
Հաղորդաշարեր
• 1992-1997 – Երգիծական մանրապատումներ և հումոր
• 1992-1997 – Ձայն Մեծաց
Ֆիլմեր
• 1984 – Մանուկով աղախին – «Ձիավոր, որին սպասում են»
• 1992 – Ուսուցչուհի – «Ընկեր Փանջունի»
• 2015 – «Ամանորը մեր անբաժան ընտանիքում»
• 2015 – «Ճամբարում»
• 2020 – «Պապա»
• 2022 «Manyunya»
Հեռուստաֆիլմեր
• 1996 – Լալա «Մեր բակը 1»
• 1997 – ծաղկավաճառ «Սիրված երգեր 1»
• 1998 – սրճարանի տիրուհի «Սիրված երգեր 2»
• 2005 – Լալա «Մեր բակը 3»
• 2015-2016 «Ընտանյոք հանդերձ» սիթքոմ
• 2017 -2018 – «Բացի՛ր աչքերդ»
• 2017-2018 – «Ոսկե դպրոց» սիթքոմ
• 2021 Լալա – «Մեր բակը 25 տարի անց»
• 2021 – «Անավարտ ճանապարհ»
• 2022 – «Հյուրերն անցյալից»
Բեմադրություններ
Ներկայացումներ
• 2000 – «Հեքիաթները», Հ. Թումանյան, Հանրային հեռուստատեսություն
• 2001 – «Շղթայված Պրոմեթևսը», Էսքիլոսի համանուն ողբերգության
• 2002 – «Ամբողջ կյանքում գնում ենք մի խուրձ խոտի ետևից» երաժշտական ֆարս, Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն
• 2007 – «Զվարճալի մանրապատումներ», Հ. Պարոնյան, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն
• 2012 – «Մայրը», Կ. Չապեկ, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն
Հեռուստատեսային հեղինակային ծրագրեր
• 1997 – «Էլ դու սուս» երգիծական ծրագիր
• 1998-2001 «Ինչ կա չկա» զվարճալի երաժշտական ծրագիր
• 2002-2003 «Լալա ընդ Հարութ» երգիծական ծրագիր
• 2004-2007 «ՇարունակԷլի» զվարճալի ֆիլմեր
«Գժուկ» մանկական երգիծական կինոհանդես
• 2008 – «Էդքան էլ ճիշտ»
• 2008 – «Վարպետն ու Մարգարիտան»
• 2009 – «Թաքնված տաղանդը»
• 2010 – «Ֆուտբոլը»
• 2011 – «Նվերը»:
Բաց մի թողեք
Համերգ՝ նվիրված ջութակահար, անվանի մանկավարժ Տատյանա Հայրապետյանի 100-ամյակին
Խաչատրյանի անվան տրիոյի հոբելյանական շրջագայությունները․ Լուսանկարներ
Էդվարդ Մունկ՝ Ճիչի հեղինակը, հանրահայտ գեղանկարիչն ու դժբախտ մարդը․ Լուսանկար