Ծեծուջարդ, կռիվ, կրակոցներ՝ վերջին շրջանում արյունալի դեպքերի, ծանր հանցագործությունների պակաս չկա մեզանում։
«Հրապարակ» թերթը գրել է․ Իսկ իրավապահները, որքան էլ «բարեփոխվում» են, հանցագործությունների աճը կանխել ի վիճակի չեն, նրանք ավելի վարպետորեն ընդդիմության դեմ գործեր են կարում, ցույցեր ցրում։ Օրերս հերթական բախումն է գրանցվել։
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց միջեւ ծեծկռտուք է եղել։ Սկսվել է մի ապտակից, ավարտվել խմբակային ծեծկռտուքով։ Իսկ ինչի՞ համար են իրար ապտակել։
Մեր աղբյուրը հայտնում է, որ ապտակի պատճառը եղել է ավտոմեքենայի հետ կապված վեճը։ Կռվի մասնակիցների մի մասն ասում է, թե մեքենայի ազդանշանն է պատճառ դարձել, մյուսները՝ թե իրար ճամփա չզիջելը։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»