27/12/2024

Վարդենուտցիները փակել են Ապարան-Երևան ավտոճանապարհը. Լուսանկար

Արագածոտնի մարզի Վարդենուտ համայնքի բնակիչները փակել են Ապարան-Երևան ավտոճանապարհը։ 

Պատճառն այն է, որ Կառավարությունը 110 հա հողատարածք համարել է գերակա շահ ու գյուղացիներից վերցրել է այդ տարածքը՝ ճոպանուղի, դահուկային սպորտի համալիր կառուցելու համար։

«Մեր հողերը վերցրել են, ու դիմացը գրոշներ են տալիս։ Ու էդ էն դեպքում, երբ մենք այդ հողատարածքում կարտոֆիլ էինք աճեցնում, որ կարողանանք ընտանիք պահել»,- ասաց բնակիչներից մեկը։

Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են փակ պահել ճանապարհն այնքան ժամանակ, քանի դեռ մարզպետը և Կառավարության ներկայացուցիչներից մեկը չի եկել ու իրենց չի լսել։

Վարդենուտցիները փակել են Ապարան-Երևան ավտոճանապարհը (տեսանյութեր)