«Քաղպայմանագրի» պատգամավորներին կուսակցական վերնախավը հանձնարարել է դուրս գալ կաբինետներից, գնալ մարզեր, հանդիպել ժողովրդի հետ, կատարել մարդկանց խնդրանքները, գոհացնել նրանց, հընթացս էլ քարոզել սահմանազատման-սահմանագծման աշխատանքները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ասվել է՝ չնայել, որ ամառ է` ՔՊ վարկանիշն այնքան անհուսալիորեն է ընկել, որ մեծ աշխատանք պետք է կատարվի այն բարձրացնելու համար, ուստի ոչ մի օր ժամանակ չկա` 2026-ի ընտրությունները սարերի ետեւում չեն:
Ասվել է, որ ՔՊ-ն ունի հանրության վստահության խիստ պակաս, եւ ամենօրյա աշխատանքով պետք է վերականգնել իշխող կուսակցության վարկանիշը։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները