ՆԳՆ-ն ու մասնավորաբար ոստիկանությունը երեկ անթաքույց ցնծության մեջ էին: Չէ, այս անգամ բռնի ուժ ու հատուկ միջոցներ չէին գործադրել հայ մարդկանց դեմ: Ոչ էլ 30 հոգով ԱԺ պատգամավորի վրա էին հարձակվել, ոչ էլ «բերման ենթարկված» քաղաքացու էին 7-8 հոգով ծեծուջարդի ենթարկել:
«Փաստ» օրաթերթը գրում է. Չէ, այս անգամ ցնծալու պատճառն այլ էր, կարելի է ասել՝ եվրոպական: Առիթն այն էր, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քվեարկությամբ ընդունել է «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը: Ըստ այդմ, եթե կարճ ձևակերպենք, Վեհաժողովը բարձր է գնահատել ոստիկանության ոլորտի բարեփոխումները: Նման դեպքերի համար արդեն կա դասական դարձած արտահայտություն՝ «իյա՜, իրո՞ք»:
Ոստիկանության, ուրեմն, բարեփոխումներ: Մի կողմից՝ ԵԽ-ն խոստովանում է, որ ինքն է նման ոստիկանության «կնքահայրը» կամ «կնքամայրը»: Մի ոստիկանություն, որի գլխավոր գործառույթը մնացել է միայն Նիկոլ Փաշինյանին հայ ժողովրդից «պաշտպանելը», իսկ զուգահեռ իրականության մեջ հանցագործություններն անշեղորեն աճում են: Մյուս կողմից՝ ԵԽԽՎ-ի բանաձևում այդ նշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ բացահայտ, անգամ՝ ցուցադրական ծաղր իրականության և Հայաստանի քաղաքացիների, մարդու իրավունքների ու ազատությունների սկզբունքների հանդեպ: Հիշեցնենք, որ այդ «բարեփոխված» ոստիկանությանը հայ ժողովրդի ներկայացուցիչներն արդեն շատ ավելի դիպուկ բնորոշում են տվել՝ «բարեփոխված գեստապո»:
Ինչ վերաբերում է այն իրողությանը, որ ՆԳՆ-ում խիստ ուրախացել են ԵԽԽՎ-ի կողմից տրված նման՝ իրականությանը ոչ մի կերպ չհամապատասխանող գնահատականներից, ապա միայն զարմանալ կարելի է: Ի վերջո, իրենք հո ԵԽԽՎ-ի հետ չեն հարաբերվո՞ւմ, այն էլ՝ Ստրասբուրգում, այլ հայ մարդկանց հետ՝ Երևանում և այլ բնակավայրերում: Երկրորդ. եթե պարգևավճարների դիմաց խաղաղ ցուցարարներին խոշտանգելը, վնասվածքներ պատճառելը, նպատակային հարձակվել-ծեծելը բարեփոխում է, ուրեմն, դուք ճիշտ է, հանգիստ ուրախացեք: Այդ բարեփոխումը ստացվել է…
Բաց մի թողեք
Նմանատիպ փաստերի հայտնի դառնալուց հետո կառավարություններ են հրաժարական տվել. Լուսանկարներ
Կվերաբացի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են
Ժողովրդավարության «առաջամարտիկ» ՔՊ-ն շարունակում է ազատվել իր ընդդիմախոսներից. Լուսանկար