23/07/2024

Ինչպե՞ս տարբերել «քիմիական» ձմերուկը` բնականից, արտաքին տեսքով

Ձմերուկն ու սեխն արդեն վաճառքում են հայտնվել շուկաներում ու խանութներում։ Դրանք, ըստ փորձագետի, սովորաբար ներկրվում են տաք երկրներից, որտեղ կլիման թույլ է տալիս սեխ արտադրել շատ ավելի վաղ, քան ավելի ցուրտ շրջաններում։

Վաղահաս ձմերուկն ու սեխը բերվում են Ուզբեկստանից, Թուրքիայից, Իսպանիայից, Հունաստանից, Եգիպտոսից և Իսրայելից, սակայն դրանք կարող են պարունակել մեծ չափաբաժիններով նիտրատներ և թունաքիմիկատներ։

Նույնիսկ պաշտոնական վաճառքի կետը միշտ չէ, որ երաշխավորում է դրանց անվտանգությունը հարյուր տոկոսով: Բժշկի խոսքով՝ նման սեխն ու ձմերուկը հիմա չարժե գնել։

«Քիմիական» ձմերուկները, որպես կանոն, ունեն շատ հարուստ գույն՝ մուգ կանաչ գծերով, իսկ կեղևը անփույթ է, թեթև մանուշակագույն երանգով։ Պաշտպանվելու և որակյալ ձմերուկ ընտրելու համար կարևոր է ուշադրություն դարձնել պտղի չափի և քաշի հարաբերակցությանը։

Մեծ, բայց թեթև ձմերուկը խոսում է անբավարար խոնավության մասին։ Հասունանալու համար կարող է պահանջվել քիմիական հավելումների օգտագործում:

Սակայն, կան նաև վաղ հասունացող ձմերուկի տեսակներ, որոնք աճեցվում են հարավային շրջանների ջերմոցներում։