«Ծայրահեղ հաջողությունը ծայրահեղ անհատականության արդյունք է եւ այն գալիս է շատ այլ բաների հաշվին»,-ասել է Իլոն Մասկի նախկին կինը՝ Ջասթին Մասկը, պատասխանելով Quora-ի հարցին, թե ինչպե՞ս դառնալ հարուստ եւ հաջողակ։
Թեեւ պետք չէ լինել «Ռիչարդ Բրենսոն կամ Իլոն Մասկ՝ հարուստ, հաջողակ եւ շքեղ ապրելակերպ ունենալու համար», դուք պետք է էքստրեմալ լինեք: Ոչ միայն էքստրեմալ, այլեւ՝ մոլի։ «Տարվեք գաղափարով»,-խորհուրդ է տվել նա:
Մի մոռացեք խաղարկել նաեւ ձեր լավագույն քարտերը: Ապավինեք այն ամենին, ինչը բնորոշում է ձեզ: Ահա թե ինչ են անում էքստրեմալ մարդիկ, եւ դա նրանց մոտ ստացվում է: «Նրանք համարձակ տեսլականներով մարդիկ են, ովքեր օգտագործում են իրենց յուրահատուկ ուժեղ կողմերը»,-բացատրել է նա՝ նկատի ունենալով այնպիսի ձեռնարկատերերի, ինչպիսիք են Բիլ Գեյթսը, Սթիվ Ջոբսը, Իլոն Մասկը եւ Ռիչարդ Բրենսոնը,-«Նրանք փոխակերպում են թույլ կողմերը այնպիսի ձեւերով, որոնք լրացուցիչ առավելություններ են ստեղծում»,-շարունակել է նա,-«Նրանք «փնտրում են համագործակցություն այն մարդկանց հետ, ովքեր գերազանց են այն ոլորտներում, որտեղ նրանք կաղում են»:
Ինչ վերաբերում է սթրեսին, նա եւս մեկ խորհուրդ ունի, որը, ենթադրաբար, քաղել է Իլոն Մասկի հետ ութ տարվա ամուսնությունից: «Սովորեք հաղթահարել սթրեսը, որը կարող է կոտրել մարդկանց մեծամասնությանը»:
Իլոն Մասկը ոչ թե խուսափում էր սթրեսից, այլ ընդլայնում իր հարմարավետության գոտին եւ վերանայում այն:
«Ամեն ինչ սկսվում է նպատակից։ Ծայրահեղական մարդիկ հասնում են ծայրահեղ արդյունքների։ Սթրեսին դեմ առ դեմ դիմակայեք եւ թույլ մի տվեք, որ ձախողումը ձեզ հետ պահի: Հաջողակ միլիարդատերերը վերաիմաստավորում են այս ամենը։ Նրանք չեն վախենում ձախողումից, կամ, գուցե, վախենում են, բայց նրանք, ամեն դեպքում, առաջ են շարժվում»,-ավելացրել է Մասկի նախկին կինը՝ նշելով, որ այս մարդիկ տպավորիչ եւ հաճախ հանրային ձախողումներ են ապրում, բայց «ի վերջո, գտնում են իրավիճակը վերականգնելու ճանապարհը այնպես, որ դա չդառնա ձախողում»:
Բաց մի թողեք
Տուրիզմի Հայկական Ֆեդերացիան 20 տարեկան է, մեծ տոն, հրաշալի միջոցառում էին կազմակերպել. Լուսանկարներ
Եվրոն ու դոլարը թանկացել են. դեկտեմբերի 22-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Դոլարը նվազել է. դեկտեմբերի 21-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են