21/07/2024

Արտառոց դեպք․ տղամարդը hյուրանոցում փորձել է ինքնավնաuում կատարել ու տեղափnխվել է hիվանդանnց

Հունիսի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Օհանովի 76/2 հասցեում գործող «Գրին գարդեն» հյուրանոցից մարմնի և երեսի վրա կտրած հետքերով շտապօգնության 77 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա Արսեն Զ․-ին, ով հայտնել է, որ նշված հյուրանոցում փորձել է ինքնավնասում կատարել:

Ոստիկաններին նշված հյուրանոցի մատուցողուհիներից մեկը հայտնել է, որ ժամը 11։30-ի սահմաններում Արսեն Զ․-ի կողմից վարձակալած սենյակի դուռը թակել է, բայց ներսից արձագանք չի եղել, ինչից հետո իր մոտ եղած բանալիով բացել և նկատել է վերջինիս արյունոտված բազմոցին նստած վիճակում, որից հետո ցուցաբերել է առաջին բուժօգնություն և զանգահարել շտապօգնություն:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։