Երևան քաղաքում՝
Հուլիսի 6-ին երեկոյան ժամերին, 7-8-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ։ Հուլիսի 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 6-ի երեկոյան, 7-8-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Հուլիսի 4-5-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում ՝ 10-13 աստիճանով, 7-8-ին նույնքան կնվազի։
Բաց մի թողեք
Հուլիսի 11-ի աստղագուշակ․ Մանրուքներում զիջողականությունը թույլատրելի է, սակայն ․․․
Ամպրոպ, կարկուտ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Ի պատասխան․ Բժիշկ եմ կանչելու, որ «բելի գարյաչկայից» հանի, հրշեջ, որ ջուր պզզացնի՝ բեղերդ չայրվեն. Սիմոնյանը՝ Վարդանյանին