13/07/2024

Օգանովսկու որդուն Սարյան փողոցում ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից. Լուսանկար

Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։

Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է Վալերի Կարապետյանի փաստաբան Ռոման Երիցյանը:

«Ավտոմեքենան կանգնեցնելու պատճառը «ուժեղացված ծառայությունն էր», գետնին պառկեցնելունը՝ «ախպերս, ի՞նչ եք ուզում» արտահայտությունը, մեքենան չվերադարձնելունը՝ «քննարկման փուլում է» հիմարությունը։

Խուզարկության արդյունքում քրեաիրավական գնահատման ենթակա ոչինչ չի հայտնաբերվել։

Լրացում. Վալերի Կարապետյանը Արցախում եղել է իմ ուսանողը։ Ցանկացած երրորդ անձանց հետ շփման ընթացքում վերջինս դրսևորում է բացարձակ համեստություն և հարգալից վերաբերմունք, ուստի վարչարարության ընթացքում վերջինիս կողմից որևէ ավելորդության ցուցաբերում բացառում եմ»,- գրել է նա։

Օգանովսկու որդուն Սարյան փողոցում ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից