Հուլիսի 1-ին, ժամը 22.16-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց. մի քաղաքացի հայտնում էր, որ Եզնիկ Կողբացու փողոցում կրակոցի նմանվող ձայներ է լսել: Տեղեկությունը ստուգվեց անմիջապես։
Պարզվեց՝ ժամը 22.10-ին անհայտ մակնիշի ավտոմեքենան անցել է Կողբացու փողոցով, և այդ ընթացքում մեքենայից արձակվել են կրակոցներ:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ արարքը կատարել են 30 և 34 տարեկան երեք տղամարդիկ։
Բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 3-ին նրանցից մեկը ներկայացավ քննչական բաժին։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին։
Բացատրական աշխատանքի շնորհիվ հաջորդ օրը քննչական բաժին ներկայացավ նաև մյուս տղամարդը:
Նախաքննական մարմին ներկայացածներից մեկը դատարանի որոշմամբ կալանավորվել է, մյուսը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությունը շարունակվում է։
Բաց մի թողեք
Դետեկտիվ ժանրի հետապնդում Երևանում․ « Mercedes G»-ի վարորդը, ով գտնվում էր հետախուզման մեջ, չկարողացավ պարեկներից խույս տալ անգամ անցնելով կարմիր լույսերի տակով․ Լուսանկար
Հայտնի է՝ ինչ վարույթի շրջանակում է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում քննչական գործողություն
Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ