«Ակադեմիական քաղաք» ծրագիրը շատ խոշոր ծրագիր է, և դրա իրականացումը փուլերով պետք է լինի. քննարկում ենք նաև, թե որ փուլում որ աշխատանքները պետք է լինեն առաջնային:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մանրամասնելով.
«Առաջին հերթին ենթակառուցվածքները ձևավորելու կարիք ունենք: Առաջին փուլում պլանավորում ենք նաև ազգային ստադիոնը, դա մեր կարևորագույն անելիքներից է, նաև քննարկել ենք ժամանակակից համերգասրահի կառուցումը, որը նույնպես առաջին փուլում է պլանավորվում: Մեծ ծավալով աշխատանք պետք է արվի, որպեսզի նախագծման փուլին հասնենք: 2025-ի փետրվարից կկարողանանք սկսել առանձին շենքերով նախագծման աշխատանքները, իսկ բուն շինարարությունների իրականացման պլանն ընթացքում կհստակեցվի, որովհետև դրանք կախված են բազմաթիվ գործոններից»,- նշել է նա:
Անդրեասյանը հավելել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը ճշգրտությամբ ասել հնարավոր կլինի՝ երբ մրցույթներն արված լինեն:
«Այս պահին խոսում ենք նախնական հաշվարկի մասին, որովհետև կան նորմատիվներ խոշորացված հաշվարկների տեսքով: Սա խոշորածավալ ծրագիր է, որը բավականին մեծ արժողություն ունի՝ խոսքը մի քանի տրիլիոն դրամի մասին է»,- ասել է նա՝ հավելելով, որ պետությունը չի պատկերացնում ծրագրի իրականացումը միայնակ:
Խոսելով «Ակադեմիական քաղաքի» գործելու ժամկետներից՝ Անդերասյանը նշել է, որ «Ակադեմիական քաղաք»-ը սկսելու է գործել 2030 թվականից, բայց՝ փուլային սկզբունքով: Սկզբում հասանելի կլինեն որոշ ենթակառուցվածքներ, հետո կավելացվեն նորերը:
Բաց մի թողեք
Որ մասնագիտության տեղով որքան անվճար տեղ է հատկացվել բուհերում
ՀՊՏՀ-ում ուսանողուհիների ծեծից հետո ծեծողին հեռացրել են, ծեծվողի հարցը քննարկվելու է
ԿԳՄՍՆ-ն չի ընդառաջի Պուշկինի անվան դպրոցի բոյկոտին