Հուլիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 04։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գնթունիք» սուպերմարկետի մոտ ձախ ձեռքի բազուկի հատվածում երակները կտրած քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանած ոստիկաններն ու պարեկները տեղում պարզել են, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Հ․ Հ․-ն Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 39 հասցեում գտնվող «Գնթունիք» սուպերմարկետի ավտոկայանատեղիում ալկոհոլի ազդեցության տակ սուր կտրող գործիքով վնասել է ձախ ձեռքի երակները՝ փորձելով վերջ տալ կյանքին:
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Բաց մի թողեք
Ձերբակալվել է քաղաքագետ Ալեն Ղեւոդյանը, Տիգրան Վարդանյանի նկատմամբ կալանք է ընտրվել
Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ