Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերսկսի աշխատանքը առաջիկա 15-20 օրվա ընթացքում։
Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր տնօրինության ղեկավար Մուջթաբա Դեմիրչիլուն։
Նա նաև նշել է, որ պաշտոնական Թեհրանը դեռ չի նշանակել Ադրբեջանում Իրանի նոր դեսպան։
Նրա խոսքով՝ դեսպանի նշանակման հարցը կդիտարկվի երկրում նոր կառավարության ձևավորումից հետո։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 27-ի առավոտյան զինված հարձակում էր տեղի ունեցել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։ Հարձակվողը ճեղքել էր դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության կետը և Կալաշնիկով ինքնաձիգով սպանել անվտանգության ծառայության ղեկավարին։
Հարձակումը հետ մղելիս վիրավորվել էին դեսպանատան անվտանգության ևս երկու աշխատակից։ Այս միջադեպից հետո դիվանագիտական առաքելությունը դադարեցրել էր իր գործունեությունը Թեհրանում։

Բաց մի թողեք
Բուլղարիան չի օգնի լրացնել Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը
Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից մեկը «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյան է. Լուսանկար