ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանել է Երևան:
Գործակալության հայաստանյան առաքելությունը հայտնել է, որ այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ:
«Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- առաքելության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-ին այցելելու է Հայաստան:
Բաց մի թողեք
Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Ազգային ժողովի ձևափոխված դահլիճից
Դեկտեմբերի 30-ին՝ օրվա երկրորդ կեսին կհայտնեմ հրաժարականի վերաբերյալ որոշմանս մասին․ Կարեն Գիլոյան
Բանտային օրագիր. երկուսից երկու. Նիկոլ Փաշինյանը հերթական հատվածն է հրապարակել