Հուլիսի 5-ին՝ երեկոյան ժամը 5-ի հատվածում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տարվել դանակահարված մի տղամարդ: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նաիրիի բաժին:
ՆԳՆ հաղորդմամբ՝ պարզվել է, որ տուժած տղամարդը Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ է, 64 տարեկան: Իրավապահները ճշտել են, որ դանակահարությունը կատարվել է տուժած տղամարդու բնակության վայրում՝ շենքի բակում:
Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ նույն շենքի բնակիչ 31-ամյա երիտասարդն է իր մոտ եղած դանակով հարվածներ հասցրել 64-ամյա հարևանին:
Առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Ժամը 18-ին Չարենցի փողոցի նույն բակում հիմնավոր կասկածանքով երիտասարդին ձերբակալելիս նա ցույց է տալիս դիմադրություն, և ոստիկանները ստիպված կիրառել են ֆիզիկական ուժ ու նրան տեղափոխել ոստիկանության Նաիրիի բաժին:
Այստեղ նույնպես 31-ամյա երիտասարդն ամեն կերպ խոչընդոտել է իրավապահների աշխատանքը և շարունակել ցույց տալ դիմադրություն:
Հուլիսի 7-ին, դատարանի որոշմամբ, 31-ամյա տղամարդու նկատմամբ կիրառվել է երկու ամսով կալանք, նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Երևանի քաղաքապետարանի մոտ զենքով հարվածել են գլխին, ընկած վիճակում ծեծել են և կրակել. կան կալանավորվածներ
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը
Կրակոցներ` Մալաթիայում. տան ապակիներ են վնասվել