Թեհրանը երբեք ռազմական ԱԹՍ-ներ չի մատակարարել Ռուսաստանին՝ ուկրաինական հակամարտությունում հետագա օգտագործման համար։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին:
«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարությունը միշտ եղել է տարածաշրջանում և աշխարհում կայուն անվտանգության հաստատման գործում կառուցողական դեր ունենալ: Իրանը երբեք Ռուսաստանին անօդաչու սարքեր չի տրամադրել»,- ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ:
Քանանին ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության զարգացումը ուկրաինական ճգնաժամի սրման հետ կապելու ցանկացած փորձ խոսում է արևմտյան երկրների կողմնակալության և «Ուկրաինային ռազմական օգնության հետագա շարունակությունն արդարացնելու» մասին։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ
Մերժվել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու նախագիծը
Ալիևը հրաժարվել է հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի հետ