Կամչատկայի ափերի մոտ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից։
«Երկրաշարժը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի արևելյան ափին, Պետրոպավլովսկ-Կամչատսկից 448 կիլոմետր հեռավորության վրա», – հայտնում են փորձագետները:
Զոհեր և ավերածություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
Մեկ այլ երկրաշարժ էլ գրանցվել է Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների մոտ, 4,7 մագնիտուդով:
Բաց մի թողեք
Իսրայելի և Իրանի միջև բախումները թեժ փուլում են. միջուկային բանակցությունները չեղարկվել են
Բանսարկուն․ Իրանը երկու անգամ փորձել է սպանել Թրամփին. Նեթանյահու
Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին 30 հազար մարդ է մասնակցել