Չարիքի դեմ դատական գործընթաց է սկսվելու՝ զրպարտության հոդվածով։
Հրապարակ թերթը գրել է․ Խորհրդարանում էս նեռը հունիսի 12-ի դեպքերի մասով ասել է հետևյալը․ «Եպիսկոպոսը մոտեցել է ոստիկաններին ու ասել՝ տղաներ, սաղավարտներն իզուր էլ դրել եք, մի դրեք սաղավարտներ, ոչ մի բան չի լինելու, հետո գնացել է քարերով հարվածելու գործընթացն է կազմակերպել նույն մարդը»։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Այսինքն՝ ես սկզբից գնացել ասել եմ սաղավարտները հանեք, հետո էլ կազմակերպել եմ քարերով հարվածելը։ Էս հայտարարությունն է արել Խորհրդարանի ամբիոնից, որի մասին ես նոր եմ իմացել։ Էս ստախոսը, որը Բեռլինից եսիմ ուր է ուզում քշել հեծանիվը, հուսամ էդպես քշելով կգնա, որոշել է այդպիսի հայտարարություն անել։ Հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգն ի վերջո գործում է , թե ՝ ոչ։ Այդ որ դատավորն է հանձն առնելու և տանելու այս գործը մինչև վերջ»,- ասել է նա։
Հայաստանում գտնվող բանկերը մերժել են բացել «Սրբազան պայքար» հիմնադրամի համար հաշվեհամար։ Ասում եմ` բա լավ, կուսակցություններն ինչպես են բացում հաշիվները, լիքը ընդդիմադիր կուսակցություններ կան, այդ մարդկանց ինչու չեն արգելել, օրինավոր ճանապարհով է, չէ՞, բանկում հաշիվ բացես, նյութական միջոցներդ երևան, թափանցիկություն լինի։ Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Իրենց ինչ գործն է։ Եթե տեռորիզմի, թրաֆիկինգի վրա չես ծախսում գումարները, որոնք ուղղակի անընդունելի են, բայց եթե գործողությունն ընկալելի և ընդունելի է, ապա հաշիվ ինչու չեք բացում։ Այ սա է մթնոլոտրը, անկախ միավոր բանկը վախենում է հաշիվ բացելուց»,- ասել է նա։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»