«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեային եւ կրկին «հատուկ շնորհակալություն հայտնել» ԱՄՆ իրավասու մարմիններին՝ «ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, ԱՄՆ-ում գտնվող գույքը բռնագրավելու որոշման համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. Դատախազությունը հաղորդել է. «Հիշեցնենք, որ ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ հաստատվել է հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան բռնագրավման եւ ամենաբարձր շուկայական արժեքով վաճառելու մասին համաձայնությունը»:
Մինչդեռ հայտնի է, որ Խաչատրյանների ընտանիքն իր հոժար կամքով է համաձայնել, որ գույքը վաճառվի եւ բաժանվի 2 մասի` իրենց եւ Հայաստանի միջեւ»:






Բաց մի թողեք
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար
Որ համայնքում որքան արժե զարդարված տոնածառը
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ