ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտածում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու մասին, երբ վերադառնա Սպիտակ տուն։
«Այո: Պատժամիջոցներով մենք բոլորին միայն հեռացնում ենք մեզանից։ Ուստի ես չեմ սիրում պատժամիջոցները»,- ասել է Թրամփը Bloomberg-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա մտածե՞լ է «Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման կամ վերացման մասին»՝ Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համաձայնագրի շրջանակներում:
«Պուտինի հետ մենք շատ լավ լեզու էինք գտնում… Մեզ երբեք պատերազմ չի սպառնացել»,- ասել է Թրամփը՝ ևս մեկ անգամ նշելով, որ եթե ինքը լիներ Սպիտակ տանը, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ երբեք չէր լինի։
Բաց մի թողեք
Վրաստանը կարող է զրկվել ԵՄ երկրների հետ ազատ վիզային ռեժիմից
Կշարունակեմ խոչընդոտել «F-35» կործանիչները Թուրքիա մատակարարելուն․ Ռիշ
Ալիևին հեղինակազրկում են իբրև իսրայելա-արաբական կարգավորման միջնորդի